Օգտագործման պայմաններ

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 07.05.2025թ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Կայքի օգտագործման սույն պայմանները (այսուհետ ՝ Պայմաններ) կարգավորում է Pob.am (այսուհետ ՝ Կայք) օգտագործման կարգը, ներկայացնում է Կայքի օգտատերերի իրավունքները և պարտականությունները, անձնական տվյալների մշակման կարգը, ինչպես նաև Կայքի աշխատանքի և Կայքից օգտվելու վերաբերյալ այլ հարցեր: 

1.2. Կայքը հարթակ է, որը նախատեսված է զբոսաշրջության, հյուրընկալության, ժամանցի  ոլորտներում գործունություն ծավալող, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և մասնագետների, նրանց աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրման, ինչպես նաև նշված ոլորտի շուկայի մասնակիցների (աշխատանքներ, ապրանքներ և ծառայություններ առաջարկողների և սպառողների) միջև փոխգործակցության ապահովման համար: 

1.3. Ձեր կողմից Կայքից օգտվելը նշանակում է ամբողջական և անվերապահ համաձայնություն սույն Պայմաններին: 

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 

2.1. Օգտատեր կամ Դուք` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտագործում է Կայքը: 

2.2. Բիզնես օգտատեր` կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, որը ունի հաշիվ կայքում և տեղեկատվություն է տեղադրել իր և իր կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և ծառայությունների մասին: 

2.3. Պրոֆիլ` Կայքում Բիզնես օգտատիրոջ անհատական էջ: 

2.4. Կայքի ադմինիստրացիա կամ Մենք` կայքի սեփականատերերը («Ալֆա Փրոջեքթ» ՍՊԸ) և/կամ օպերատորներ, որոնք իրականացնում են Կայքի կառավարումը: 

 

3. Կայքի կողմից մատուցվող ծառայություններ 

3.1. Զբոսաշրջության, հյուրընկալության, ժամանցի   ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ Գործարարներ), նրանց կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրում: 

3.2. Օգտվողներին Գործարարների հետ հետադարձ կապ ապահովելու, նրանց վերաբերյալ գնահատականներ և մեկնաբանություններ թողնելու գործիքակազմի տրամադրում: 

4. ԲԻԶՆԵՍ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

4.1. Գործարարների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Տեղադրման պայմանները և արժեքը ներկայացված են սույն Պայմանների անբաժանելի մասը հանդիսացող Հրապարակային օֆերտայում և Կայքի համապատասխան էջում: 

4.2. Բիզնես օգտատերը պարտավորվում է տրամադրել արժանահավատ տեղեկատվություն և ժամանակին թարմացնել այն: 

4.3. Բիզնես օգտատերը պարտավոր է հավաստիանալ, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը չի խախտում երրորդ անձանց իրավունքները, այդ թվում, հեղինակային իրավունքը և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

4.4. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ստուգել, խմբագրել կամ ջնջել այն Պրոֆիլները, որոնք խախտում են սույն Պայմանները, կիրառելի օրենսդրությունը կամ մոլորեցնում են Օգտատերերին:

 

5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

5.1. Օգտատերը պարտավորվում է: 

5.1.1. Չտեղադրել Կայքում անօրինական, կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն,

5.1.2. Չօգտագործել Կայքը օրենսդրությանը հակասող նպատակներով, Կայքից օգտվելիս չխախտել երրորդ անձանց իրավունքները,

5.1.3. Հարգալից լինել այլ Օգտվողների և/կամ Գործարարների ննկատմամբ, չօտգտագործել Կայքը վիրավորանքների, սպառնալիքների, խտրականության և թշնամանքի հրահրման նպատակներով;

5.1.4. Չտեղադրել Կայքում սպամ, վիրուսներ կամ վնասակար հղումներ, 

5.1.5. Չիրականացնել տվյալների ավտոմատ հավաքում (բոտեր, սկրիպտեր և այլն),

5.1.5. Չփորձել անօրինական կերպով շրջանցել Կայքի վճարովի գործառույթները:

5.2. Պարտականությունների խախտումը կարող է հանգեցնել Կայքի մուտքի ժամանակավոր կամ ամբողջական արգելափակման ՝ առանց վճարված միջոցների վերադարձման: 

5.3. Կայքի ծրագրային ապահովման, դիզայնի, բովանդակության և այլ տարրերի նկատմամբ բոլոր իրավունքները, այդ թվում հեղինակային իրավունքները, պատկանում են Կայքի ադմինիստրացիային կամ այլ իրավատերերին: Նշված նյութերի օգտագործումն առանց իրավատիրոջ նախնական գրավոր համաձայնության արգելվում է:

 

6. ԿԱՐԾԻՔՆԵՐ և ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐ 

6.1. Օգտատերերը կարող են Կայքում թողնել կարծիքներ և գնահատականներ Գործարարների, նրանց աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ: Միաժամանակ Օգտատերերը պարտավորվում ներկայացնել ազնիվ և հիմնավորված կարծիք: 

6.2. Կայքի ադմինիստրացիան կարող է թաքցնել կամ հեռացնել պարկեշտության նորմերը խախտող, զրպարտություն, սպառնալիքներ կամ վիրավորանքներ պարունակող կամ այլ կերպ օրենսդրությանը և ընդունված նորմերին հակասող մենկաբանությունները: 

6.3. Բիզնես օգտատերերին արգելվում է արհեստականորեն (այդ թվում, տեխնիկական միջոցների օգտագործմամբ) բարձրացնել իրենց սեփական վարկանիշը, իջեցնել այլ Գործարարների վարկանիշը, պատվիրել կամ թողնել կեղծ մեկնաբանություններ և գնահատականներ:

 

7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ 

7.1. Կայքը, նրա սեփականատերը, աշխատողները և կապալառուները պատասխանատվություն չեն կրում Բիզնես օգտատերերի կամ երրորդ անձանց կողմից տեղադրված տեղեկատվության հավաստիության, օրինականության, ինչպես նաև այդ տեղեկատվության տեղադրման և դրա օգտագործան արդյունքում պատճառված որևէ վնասների համար:

7.2. Կայքը չի հանդիսանում միջնորդ կամ գործակալ Օգտատերերի և Բիզնես օգտատերերի միջև: Վերջիններս միջև հարաբերությունները և փոխգործակցությունը իրականացվում է բացառապես նրանց հայեցողությամբ և ռիսկով:

7.3. Կայքը չի երաշխավորում ներկայացված աշխատանքների, ապրանքների, ծառայությունների որակը, ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը և արդիականությունը և հորդորում է Օգտատերերին լրացուցիչ ճշտել հետաքրքրող տվյալների իսկությունն ու արդիականությունը մինչ օգտվելը: 

7.4. Կայքի ադմինիստրացիան գործադրում է առավելագույն ջանքերը Կայքի անխափան աշխատանքի ապահովման համար, սակայն չի երաշխավորում տեխնիկական խափանումների բացակայությունը, որոնց հետևանքով Կայքը կամ Կայքի որոշակի գործառույթներ կարող ենք որոշ ժամանակ անհասանելի լինել: Սույն կետով նախատեսված դեպքերում Կայքը. նրա սեփականատերը, աշխատողներ և կապալառուները որևէ պատասխանատվություն չեն կրում հնարավոր վնասների համար:

 

8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ 

8.1. Օգտատերը, թողնելով իր անձնական տվյալները Կայքում, ներառյալ գրանցման ձևերը, հետադարձ կապի ձևերը լրացնելիս կամ կարծիք թողնելիս, տալիս է Կայքի ադմինիստրացիային համաձայնություն անձնական տվյալների մշակման համար:

8.2. Անձնաական տվյալների մշակումը հասկացվում է որպես ավտոմատացման գործիքների օգտագործմամբ կամ առանց դրանց անձնական տվյալների հետ կատարվող ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, ներառյալ հավաքագրումը, գրանցրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը, օգտագործումը, փոխանցումը, ապանձնավորումը, արգելափակումը, հեռացումը, ոչնչացումը:

 

8.3. Տվյալների հավաքում 

Մենք հավաքում ենք տվյալների հետևյալ կատեգորիաները`

8.3.1. Անուն (անվանում), կոնտակտային տվյալներ, հասցե, Էլեկտրոնային հասցե,

8.3.2. Տվյալներ Գործարարի/Պրոֆիլի վերաբերյալ,

8.3.3. Կարծիքներ, մեկնաբանություններ, գնահատականներ,

8.3.4. IP հասցեն, բրաուզերի և սարքի մանրամասները,

8.3.5. Տեղեկատվություն կայքում կատարվող գործողությունների մասին (լոգ-ֆայլեր, քուքիներ, վերլուծություններ):

Մենք չենք հավաքագրում ձեր քարտային կամ վճարման այլ միջոցների տվյալները:

8.4. Տվյալների oգտագործում 

Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները հետևյալ նպատակներով` 

8.4.1. Գրանցում և Պրոֆիլի կառավարում,

8.4.2. Կայքի աշխատանքին աջակցություն, 

8.4.3. Ֆունկցիոնալության և անհատականացման բարելավում.

8.4.4. Ծանուցումների ուղարկում, եթե Օգտագործողը տվել է իր համաձայնությունը,

8.4.5. Վերլուծություններ և ներքին վիճակագրություն, 

8.4.6. Օրենքների պահպանում և խախտումների կանխարգելում:

 

8.5. Տվյալների պաշտպանություն և պահպանում

8.5.1. Տվյալները պահվում են պաշտպանվող սերվերներում՝ անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան: 

8.5.2. Մենք մշտապես միջոցներ ենք ձեռնարկում տվյալների չարտոնված մուտքը, արտահոսքը կամ ոչնչացումը կանխելու համար: 

 

8.6. Տվյալների փոխանցում երրորդ անձանց 

Մենք չենք վաճառում կամ փոխանցում անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի`

8.6.1. Օրենքի կամ իրավասու պետական մարմինների պահանջով,

8.6.2. Կայքի աշխատանքի համար երրորդ անձնաց ծառայություններից (օրինակ՝ վճարային համակարգերից, հոսթինգի ծառայություններ մատուցողներից) օգտվելու նպատակով, 

8.6.3. Ապանձնավորված ձևով՝ մարքեթինգային և վերլուծական նպատակներով,

8.6.4. Օգտատերերի համաձայնությամբ՝ այլ նպատակներով:

 

8.7. Օգտատերերի իրավունքները 

Օգտատերն իրավունք ունի, մասնավորապես ՝ 

8.7.1. Պահանջել հասանելիություն իր անձնական տվյալներին,

8.7.2. Պահանջել անձնական տվյալների ուղղում կամ հեռացում,

8.7.3. Հետ կանչել տվյալների մշակման համաձայնությունը (այս դեպքում Կայքի օգտագործումը կարող է սահմանափակվել),

8.7.4. Բողոք ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության իրավասու մարմին:

 

8.8. Տվյալների մշակման ժամկետ

8.8.1. Անձնական տվյալները մշակվում են Կայքի կողմից այն ժամկետով, որը օբյեկտիվորեն անհրաժեշտ է անձնական տվյալների օգտագործման նպատակին հասնելու համար:

8.8.2. Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո անձնական տվյալները ոչնչացվում են, եթե գործող օրենսդրությամբ այլ բան չի պահանջվում:

 

9. COOKIES ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

9.1. Կայքը օգտագործում է cookies ֆայլեր և նմանատիպ տեխնոլոգիաներ հետևյալ նպատակներով

  • Կայքի ճիշտ աշխատանքի ապահովում,
  • Օգտագործման կարգավորումների պահպանում,
  • Օգտատերերի վարքագծի վերլուծություն և ծառայության բարելավում, 
  • Բովանդակության և գովազդի (առկայության դեպքում) անհատականացում: 

9.2. Cookies ֆայլերը թույլ չեն տալիս նույնականացնել կոնկրետ Օգտատիրոջը, սակայն կարող են պարունակել տեղեկություններ Ձեր բրաուզերի, սարքի, IP հասցեի և Կայքում կատարվող գործողությունների մասին: 

9.3. Դուք կարող եք ցանկացած պահի անջատել cookies ֆայլերը ձեր բրաուզերի կարգավորումներում: Այնուամենայնիվ, դա կարող է ազդել Կայքի առանձին գործառույթների աշխատանքի վրա: 

9.4. Շարունակելով օգտվել Կայքից առանց բրաուզերի կարգավորումները փոխելու, Դուք համաձայնում եք cookie-ների օգտագործմանը:

 

10. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

15.1. Ընդհանուր դրույթներ

Սույն փաստաթուղթը հանդիսանում է պաշտոնական առաջարկ (օֆերտա) համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի, և պարունակում է տեղեկատվական ծառայությունների մատուցման պայմանագրի բոլոր էական պայմանները: Այն հասցեագրված է անսահմանափակ թվով անձանց՝ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսի մասին տեղեկատվություն տեղադրել Pob.am (այսուհետ՝ Կայք): 

15.2. Առաջարկի ընդունում 

Կայքում տեղեկատվության տեղադրման համար վճարում կատարելով ՝ Բիզնես օգտագործողը հաստատում է իր համաձայնությունը սույն առաջարկի պայմաններին և պայմանագիր է կնքում Կայքի սեփականատիրոջ («Ալֆա Փրոջեքթ» ՍՊԸ,  ՀՎՀՀ՝ 02924358) հետ: 

15.3. Պայմանագրի առարկան 

Կայքի ադմինիստրացիան պարտավորվում է Բիզնես օգտագտիրոջը մատուցել Կայքում նրա և նրա կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և/կամ ծառայությունների մասին տեղեկատվության տեղադրման, ինչպես նաև հարակից (օրինակ՝ առաջխաղացում, վերլուծություն և այլն) ՝ ծառայություններ,  ըստ ընտրված սակագնի և համաձայն Կայքի օգտագործման Պայմանների 

15.4. Վճարման Պայմաններ 

Վճարումը կատարվում է Կայքի համապատասխան էջում նշված սակագներով: 

Ծառայությունները համարվում են մատուցված Կայքում տեղեկատվության հրապարակման պահից: 

Վճարված գումարի վերադարձը հնարավոր է միայն տեխնիկական սխալի կամ Կայքի ադմինիստրացիայի մեղքով ծառայության մատուցման անհնարինության դեպքում: Վճարումների հետ կապված բոլոր բողոքները դիտարկվում են անհատական հիմունքներով: 

Ծառայություններից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում:

15.5. Կողմերի պատասխանատվությունը 

Կողմերը պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համապատասխան: 

Կայքը չի երաշխավորում Ծառայությունների մատուցման արդյուքնում Բիզնես օգտատիրոջ հաճախորդների քանակի և/կամ եկամուտների ծավալի ավելացում: 

 

10. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

10.1. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն Պայմանների մեջ: 

10.2. Սույն Պայմանների փոփոխված տարբերակը հրապարակվում է կայքում ՝ նշելով ուժի մեջ մտնելու ամսաթիվը: 

10.3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Կայքից օգտվելը նշանակում է համաձայնություն նոր խմբագրության հետ: 

 

11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 

Սույն Պայմաններին վերաբերող հարցերի համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային միջոցներով. 

Email՝ info@pob.am 

Հեռախոս՝ 37444818800