Terms of use
ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 07.05.2025թ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Կայքի օգտագործման սույն պայմանները (այսուհետ ՝ Պայմաններ) կարգավորում է Pob.am (այսուհետ ՝ Կայք) օգտագործման կարգը, ներկայացնում է Կայքի օգտատերերի իրավունքները և պարտականությունները, անձնական տվյալների մշակման կարգը, ինչպես նաև Կայքի աշխատանքի և Կայքից օգտվելու վերաբերյալ այլ հարցեր:
1.2. Կայքը հարթակ է, որը նախատեսված է զբոսաշրջության, հյուրընկալության, ժամանցի ոլորտներում գործունություն ծավալող, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և մասնագետների, նրանց աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրման, ինչպես նաև նշված ոլորտի շուկայի մասնակիցների (աշխատանքներ, ապրանքներ և ծառայություններ առաջարկողների և սպառողների) միջև փոխգործակցության ապահովման համար:
1.3. Ձեր կողմից Կայքից օգտվելը նշանակում է ամբողջական և անվերապահ համաձայնություն սույն Պայմաններին:
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Օգտատեր կամ Դուք` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտագործում է Կայքը:
2.2. Բիզնես օգտատեր` կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, որը ունի հաշիվ կայքում և տեղեկատվություն է տեղադրել իր և իր կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և ծառայությունների մասին:
2.3. Պրոֆիլ` Կայքում Բիզնես օգտատիրոջ անհատական էջ:
2.4. Կայքի ադմինիստրացիա կամ Մենք` կայքի սեփականատերերը («Ալֆա Փրոջեքթ» ՍՊԸ) և/կամ օպերատորներ, որոնք իրականացնում են Կայքի կառավարումը:
3. Կայքի կողմից մատուցվող ծառայություններ
3.1. Զբոսաշրջության, հյուրընկալության, ժամանցի ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ Գործարարներ), նրանց կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրում:
3.2. Օգտվողներին Գործարարների հետ հետադարձ կապ ապահովելու, նրանց վերաբերյալ գնահատականներ և մեկնաբանություններ թողնելու գործիքակազմի տրամադրում:
4. ԲԻԶՆԵՍ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
4.1. Գործարարների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Տեղադրման պայմանները և արժեքը ներկայացված են սույն Պայմանների անբաժանելի մասը հանդիսացող Հրապարակային օֆերտայում և Կայքի համապատասխան էջում:
4.2. Բիզնես օգտատերը պարտավորվում է տրամադրել արժանահավատ տեղեկատվություն և ժամանակին թարմացնել այն:
4.3. Բիզնես օգտատերը պարտավոր է հավաստիանալ, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը չի խախտում երրորդ անձանց իրավունքները, այդ թվում, հեղինակային իրավունքը և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
4.4. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ստուգել, խմբագրել կամ ջնջել այն Պրոֆիլները, որոնք խախտում են սույն Պայմանները, կիրառելի օրենսդրությունը կամ մոլորեցնում են Օգտատերերին:
5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Օգտատերը պարտավորվում է:
5.1.1. Չտեղադրել Կայքում անօրինական, կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն,
5.1.2. Չօգտագործել Կայքը օրենսդրությանը հակասող նպատակներով, Կայքից օգտվելիս չխախտել երրորդ անձանց իրավունքները,
5.1.3. Հարգալից լինել այլ Օգտվողների և/կամ Գործարարների ննկատմամբ, չօտգտագործել Կայքը վիրավորանքների, սպառնալիքների, խտրականության և թշնամանքի հրահրման նպատակներով;
5.1.4. Չտեղադրել Կայքում սպամ, վիրուսներ կամ վնասակար հղումներ,
5.1.5. Չիրականացնել տվյալների ավտոմատ հավաքում (բոտեր, սկրիպտեր և այլն),
5.1.5. Չփորձել անօրինական կերպով շրջանցել Կայքի վճարովի գործառույթները:
5.2. Պարտականությունների խախտումը կարող է հանգեցնել Կայքի մուտքի ժամանակավոր կամ ամբողջական արգելափակման ՝ առանց վճարված միջոցների վերադարձման:
5.3. Կայքի ծրագրային ապահովման, դիզայնի, բովանդակության և այլ տարրերի նկատմամբ բոլոր իրավունքները, այդ թվում հեղինակային իրավունքները, պատկանում են Կայքի ադմինիստրացիային կամ այլ իրավատերերին: Նշված նյութերի օգտագործումն առանց իրավատիրոջ նախնական գրավոր համաձայնության արգելվում է:
6. ԿԱՐԾԻՔՆԵՐ և ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐ
6.1. Օգտատերերը կարող են Կայքում թողնել կարծիքներ և գնահատականներ Գործարարների, նրանց աշխատանքների, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ: Միաժամանակ Օգտատերերը պարտավորվում ներկայացնել ազնիվ և հիմնավորված կարծիք:
6.2. Կայքի ադմինիստրացիան կարող է թաքցնել կամ հեռացնել պարկեշտության նորմերը խախտող, զրպարտություն, սպառնալիքներ կամ վիրավորանքներ պարունակող կամ այլ կերպ օրենսդրությանը և ընդունված նորմերին հակասող մենկաբանությունները:
6.3. Բիզնես օգտատերերին արգելվում է արհեստականորեն (այդ թվում, տեխնիկական միջոցների օգտագործմամբ) բարձրացնել իրենց սեփական վարկանիշը, իջեցնել այլ Գործարարների վարկանիշը, պատվիրել կամ թողնել կեղծ մեկնաբանություններ և գնահատականներ:
7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
7.1. Կայքը, նրա սեփականատերը, աշխատողները և կապալառուները պատասխանատվություն չեն կրում Բիզնես օգտատերերի կամ երրորդ անձանց կողմից տեղադրված տեղեկատվության հավաստիության, օրինականության, ինչպես նաև այդ տեղեկատվության տեղադրման և դրա օգտագործան արդյունքում պատճառված որևէ վնասների համար:
7.2. Կայքը չի հանդիսանում միջնորդ կամ գործակալ Օգտատերերի և Բիզնես օգտատերերի միջև: Վերջիններս միջև հարաբերությունները և փոխգործակցությունը իրականացվում է բացառապես նրանց հայեցողությամբ և ռիսկով:
7.3. Կայքը չի երաշխավորում ներկայացված աշխատանքների, ապրանքների, ծառայությունների որակը, ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը և արդիականությունը և հորդորում է Օգտատերերին լրացուցիչ ճշտել հետաքրքրող տվյալների իսկությունն ու արդիականությունը մինչ օգտվելը:
7.4. Կայքի ադմինիստրացիան գործադրում է առավելագույն ջանքերը Կայքի անխափան աշխատանքի ապահովման համար, սակայն չի երաշխավորում տեխնիկական խափանումների բացակայությունը, որոնց հետևանքով Կայքը կամ Կայքի որոշակի գործառույթներ կարող ենք որոշ ժամանակ անհասանելի լինել: Սույն կետով նախատեսված դեպքերում Կայքը. նրա սեփականատերը, աշխատողներ և կապալառուները որևէ պատասխանատվություն չեն կրում հնարավոր վնասների համար:
8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
8.1. Օգտատերը, թողնելով իր անձնական տվյալները Կայքում, ներառյալ գրանցման ձևերը, հետադարձ կապի ձևերը լրացնելիս կամ կարծիք թողնելիս, տալիս է Կայքի ադմինիստրացիային համաձայնություն անձնական տվյալների մշակման համար:
8.2. Անձնաական տվյալների մշակումը հասկացվում է որպես ավտոմատացման գործիքների օգտագործմամբ կամ առանց դրանց անձնական տվյալների հետ կատարվող ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, ներառյալ հավաքագրումը, գրանցրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը, օգտագործումը, փոխանցումը, ապանձնավորումը, արգելափակումը, հեռացումը, ոչնչացումը:
8.3. Տվյալների հավաքում
Մենք հավաքում ենք տվյալների հետևյալ կատեգորիաները`
8.3.1. Անուն (անվանում), կոնտակտային տվյալներ, հասցե, Էլեկտրոնային հասցե,
8.3.2. Տվյալներ Գործարարի/Պրոֆիլի վերաբերյալ,
8.3.3. Կարծիքներ, մեկնաբանություններ, գնահատականներ,
8.3.4. IP հասցեն, բրաուզերի և սարքի մանրամասները,
8.3.5. Տեղեկատվություն կայքում կատարվող գործողությունների մասին (լոգ-ֆայլեր, քուքիներ, վերլուծություններ):
Մենք չենք հավաքագրում ձեր քարտային կամ վճարման այլ միջոցների տվյալները:
8.4. Տվյալների oգտագործում
Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները հետևյալ նպատակներով`
8.4.1. Գրանցում և Պրոֆիլի կառավարում,
8.4.2. Կայքի աշխատանքին աջակցություն,
8.4.3. Ֆունկցիոնալության և անհատականացման բարելավում.
8.4.4. Ծանուցումների ուղարկում, եթե Օգտագործողը տվել է իր համաձայնությունը,
8.4.5. Վերլուծություններ և ներքին վիճակագրություն,
8.4.6. Օրենքների պահպանում և խախտումների կանխարգելում:
8.5. Տվյալների պաշտպանություն և պահպանում
8.5.1. Տվյալները պահվում են պաշտպանվող սերվերներում՝ անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան:
8.5.2. Մենք մշտապես միջոցներ ենք ձեռնարկում տվյալների չարտոնված մուտքը, արտահոսքը կամ ոչնչացումը կանխելու համար:
8.6. Տվյալների փոխանցում երրորդ անձանց
Մենք չենք վաճառում կամ փոխանցում անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի`
8.6.1. Օրենքի կամ իրավասու պետական մարմինների պահանջով,
8.6.2. Կայքի աշխատանքի համար երրորդ անձնաց ծառայություններից (օրինակ՝ վճարային համակարգերից, հոսթինգի ծառայություններ մատուցողներից) օգտվելու նպատակով,
8.6.3. Ապանձնավորված ձևով՝ մարքեթինգային և վերլուծական նպատակներով,
8.6.4. Օգտատերերի համաձայնությամբ՝ այլ նպատակներով:
8.7. Օգտատերերի իրավունքները
Օգտատերն իրավունք ունի, մասնավորապես ՝
8.7.1. Պահանջել հասանելիություն իր անձնական տվյալներին,
8.7.2. Պահանջել անձնական տվյալների ուղղում կամ հեռացում,
8.7.3. Հետ կանչել տվյալների մշակման համաձայնությունը (այս դեպքում Կայքի օգտագործումը կարող է սահմանափակվել),
8.7.4. Բողոք ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության իրավասու մարմին:
8.8. Տվյալների մշակման ժամկետ
8.8.1. Անձնական տվյալները մշակվում են Կայքի կողմից այն ժամկետով, որը օբյեկտիվորեն անհրաժեշտ է անձնական տվյալների օգտագործման նպատակին հասնելու համար:
8.8.2. Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո անձնական տվյալները ոչնչացվում են, եթե գործող օրենսդրությամբ այլ բան չի պահանջվում:
9. COOKIES ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9.1. Կայքը օգտագործում է cookies ֆայլեր և նմանատիպ տեխնոլոգիաներ հետևյալ նպատակներով`
- Կայքի ճիշտ աշխատանքի ապահովում,
- Օգտագործման կարգավորումների պահպանում,
- Օգտատերերի վարքագծի վերլուծություն և ծառայության բարելավում,
- Բովանդակության և գովազդի (առկայության դեպքում) անհատականացում:
9.2. Cookies ֆայլերը թույլ չեն տալիս նույնականացնել կոնկրետ Օգտատիրոջը, սակայն կարող են պարունակել տեղեկություններ Ձեր բրաուզերի, սարքի, IP հասցեի և Կայքում կատարվող գործողությունների մասին:
9.3. Դուք կարող եք ցանկացած պահի անջատել cookies ֆայլերը ձեր բրաուզերի կարգավորումներում: Այնուամենայնիվ, դա կարող է ազդել Կայքի առանձին գործառույթների աշխատանքի վրա:
9.4. Շարունակելով օգտվել Կայքից առանց բրաուզերի կարգավորումները փոխելու, Դուք համաձայնում եք cookie-ների օգտագործմանը:
10. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
15.1. Ընդհանուր դրույթներ
Սույն փաստաթուղթը հանդիսանում է պաշտոնական առաջարկ (օֆերտա) համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի, և պարունակում է տեղեկատվական ծառայությունների մատուցման պայմանագրի բոլոր էական պայմանները: Այն հասցեագրված է անսահմանափակ թվով անձանց՝ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսի մասին տեղեկատվություն տեղադրել Pob.am (այսուհետ՝ Կայք):
15.2. Առաջարկի ընդունում
Կայքում տեղեկատվության տեղադրման համար վճարում կատարելով ՝ Բիզնես օգտագործողը հաստատում է իր համաձայնությունը սույն առաջարկի պայմաններին և պայմանագիր է կնքում Կայքի սեփականատիրոջ («Ալֆա Փրոջեքթ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 02924358) հետ:
15.3. Պայմանագրի առարկան
Կայքի ադմինիստրացիան պարտավորվում է Բիզնես օգտագտիրոջը մատուցել Կայքում նրա և նրա կողմից առաջարկվող աշխատանքների, ապրանքների և/կամ ծառայությունների մասին տեղեկատվության տեղադրման, ինչպես նաև հարակից (օրինակ՝ առաջխաղացում, վերլուծություն և այլն) ՝ ծառայություններ, ըստ ընտրված սակագնի և համաձայն Կայքի օգտագործման Պայմանների
15.4. Վճարման Պայմաններ
Վճարումը կատարվում է Կայքի համապատասխան էջում նշված սակագներով:
Ծառայությունները համարվում են մատուցված Կայքում տեղեկատվության հրապարակման պահից:
Վճարված գումարի վերադարձը հնարավոր է միայն տեխնիկական սխալի կամ Կայքի ադմինիստրացիայի մեղքով ծառայության մատուցման անհնարինության դեպքում: Վճարումների հետ կապված բոլոր բողոքները դիտարկվում են անհատական հիմունքներով:
Ծառայություններից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում:
15.5. Կողմերի պատասխանատվությունը
Կողմերը պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համապատասխան:
Կայքը չի երաշխավորում Ծառայությունների մատուցման արդյուքնում Բիզնես օգտատիրոջ հաճախորդների քանակի և/կամ եկամուտների ծավալի ավելացում:
10. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.1. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն Պայմանների մեջ:
10.2. Սույն Պայմանների փոփոխված տարբերակը հրապարակվում է կայքում ՝ նշելով ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
10.3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Կայքից օգտվելը նշանակում է համաձայնություն նոր խմբագրության հետ:
11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Սույն Պայմաններին վերաբերող հարցերի համար կարող եք կապվել հետևյալ կոնտակտային միջոցներով.
Email՝ info@pob.am
Հեռախոս՝ 37444818800