Սեյրան Կարապետյան
Խոհանոց
Կրթություն
Միջին մասնագիտական, Այլ
Աշխատանքային փորձ
5-10 տարի
Մասնագետի մակարդակ
Ավագ մասնագետ, Մասնագետ
Խոհարար
Ունիվերսալ
Խոհարարական բաժնի ղեկավար
Տաք ուտեստներ
Ես Սեյրան Կարապետյանն եմ, բնակվում եմ Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ավարտել եմ Երևանի Հայ-հունական պետական քոլեջը՝Հանրային սննդի պատրաստման տեխոլոգ մասնագիտությամբ։ Ունեմ ավելի քան հինգ տարվա աշխատանքային փորձ և համարվում եմ ունիվերսալ խոհարար։ Ուսանողության տարիներին մասնակցել եմ մի շարք մրցույթների, փառատոնների, ՀոՌեԿա էքսպոների, ։ 2018թ․ին մասնակցելով խոհարարական մրցույթի որպես մրցանակ շահել եմ ուղևորություն դեպի Լեհաստանի Հանրապետություն։Նույն թվականին ճանաչվել եմ Հայ-հունական պետական քոլեջի Լավագույն ուսանող-խոհարար։Այժմ էլ խոհարարական նույն ոգով ոգեկոչում եմ ուսանողներիս։
2016 թվականից առ այսօր զբաղվում եմ մասնագիտական գործունեությամբ, իսկ 2021 թվականից առ այսօր դասավանդում եմ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես գործնական ուսուցման վարպետ՝ փոխանցելով իմ փորձն ու հմտությունները ապագա խոհարար-մասնագետներին։
Տիրապետում եմ ռուսերեն լեզվին:
Անձնային հատկանիշներից առանձնանում եմ արագ ադապտացվելու ունակությամբ, թիմային աշխատանքի հմտություններով, ստեղծագործ մոտեցմամբ, պատասխանատվությամբ, սթրեսակայունությամբ ու ճշտապահությամբ։
Սիրում եմ զարգանալ մասնագիտությանս մեջ ու նպաստել ոլորտի որակյալ կրթությանը։2024թ․ Նոյեմբերին մասնակցել եմ կամավոր ատեստատավորմանը և գրանցել գոհացուցիչ արդյունքներ ։ Մասնակցում եմ տարբեր կրթական վերապատրաստումների, կատարելագործելու թե՛ մասնագիտական, թե մանկավարժական հմտություններս։
Այժմ էլ սովորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՊՄՏ ֆակուլտետի 5-րդ ավարտական կուրսում։
2025թ-ից համատեղությամբ աշխատում եմ որպես դեռահասների հոգեբան Արտաշատ Ժեստ հոգեբանական կենտրոնում։
Որպես երիտասարդ մասնագետ պատրաստ եմ համագործակցել ՀոՌեԿա ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել ու բարձրացնել խոհ անող, արարող ստեղծագործող՝ խոհարարներիս մասնագիտական կարողությունները։