Մարիամ Մակարյան

Սպասարկում և հյուրընկալություն

Կրթություն

Միջին մասնագիտական

Աշխատանքային փորձ

Մինչև 1 տարի

Մասնագետի մակարդակ

Օգնական, Փորձնակ

Ես Մարիամ Մակարյանն եմ, բնակվում եմ Մասիս քաղաքում։ Սովորում եմ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում՝ «Գործավարություն» մասնագիտությամբ։ Ունեմ ակտիվ մասնակցություն տարբեր միջոցառումներում․ մասնակցել եմ «Ծաղկունք» պարային փառատոնին, E-work աշխատանքային էքսպոյին, «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի և «Լալաների նորալույսը» մենահամերգներին, ինչպես նաև եղել եմ ուղեկցող Ararat Museum խմբում, Gen-N close conference միջոցառման շրջանակում հատարել եմ հյուրընկալի պարտականություններ։ Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին, ինչպես նաև Microsoft Word, Excel, Canva, Zoom ծրագրերին։ Ունեմ թիմային աշխատանքի հմտություններ, ժամանակի ճիշտ կառավարման կարողություն, պատասխանատվություն և ստեղծագործ մոտեցում խնդիրների լուծմանը։ Սթրեսային իրավիճակներում պահպանում եմ հավասարակշռություն և միշտ ձգտում եմ լինել ճշտապահ։ Ցանկանում եմ շարունակաբար զարգացնել իմ մասնագիտական կարողությունները՝ կիրառելով ձեռք բերած փորձն ու հմտությունները գործավարության ոլորտում։

Կոնտակտներ