Մարիամ Մակարյան
Սպասարկում և հյուրընկալություն
Կրթություն
Միջին մասնագիտական
Աշխատանքային փորձ
Մինչև 1 տարի
Մասնագետի մակարդակ
Օգնական, Փորձնակ
Ես Մարիամ Մակարյանն եմ, բնակվում եմ Մասիս քաղաքում։ Սովորում եմ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում՝ «Գործավարություն» մասնագիտությամբ։
Ունեմ ակտիվ մասնակցություն տարբեր միջոցառումներում․ մասնակցել եմ «Ծաղկունք» պարային փառատոնին, E-work աշխատանքային էքսպոյին, «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի և «Լալաների նորալույսը» մենահամերգներին, ինչպես նաև եղել եմ ուղեկցող Ararat Museum խմբում, Gen-N close conference միջոցառման շրջանակում հատարել եմ հյուրընկալի պարտականություններ։
Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին, ինչպես նաև Microsoft Word, Excel, Canva, Zoom ծրագրերին։ Ունեմ թիմային աշխատանքի հմտություններ, ժամանակի ճիշտ կառավարման կարողություն, պատասխանատվություն և ստեղծագործ մոտեցում խնդիրների լուծմանը։ Սթրեսային իրավիճակներում պահպանում եմ հավասարակշռություն և միշտ ձգտում եմ լինել ճշտապահ։
Ցանկանում եմ շարունակաբար զարգացնել իմ մասնագիտական կարողությունները՝ կիրառելով ձեռք բերած փորձն ու հմտությունները գործավարության ոլորտում։