
Pascali
Սրճարան

1672 թվականին Ֆրանսիայում առաջին սրճարանը բացել է Հարություն (Pascali) անունով ազգությամբ հայ մարդ: Նրա շնորհիվ սուրճը դարձավ ոչ միայն ըմպելիք, այլև մշակույթ՝ շփման, մտքի և նրբաճաշակության վայր։
Pascali-սրճարանը ոգեշնչված է սրճարանի պատմության արմատներից, բացվել է Երևանի կենտրոնում, Մոսկովյան փողոցում:
Pascali սրճարան-բուտիկը համատեղում է ֆրանսիական նրբաճաշակությունը, բարձրորակ ֆրանսիական Malongo սուրճը և հյուրասիրության մշակույթը։ Մեզ համար սուրճը պարզապես ըմպելիք չէ՝ այն հույզ է, ավանդույթ և գեղեցիկ պահերի ստեղծման առիթ։
Մեր թիմում կարևորում ենք ջերմ մթնոլորտը, որակյալ սպասարկումը և յուրաքանչյուր հաճախորդի հատուկ զգալը։