Կարեն Դավթյան
Kitchen
Education
Vocational / Secondary specialized
Work Experience
1–3 years
Grade
Specialist
Խոհարար
Տաք ուտեստներ, Գրիլի /Տապակած ուտեստներ, Մսի մշակում, Ունիվերսալ
Ես Կարեն Դավթյանն եմ։ Բնակվում եմ Երևան քաղաքում։ Սովորում եմ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում՝ «Խոհարարություն» մասնագիտությամբ։
Իմ մասնագիտական պրակտիկան անցել եմ Golden Florence Restaurant-ում։ Պրակտիկայի ընթացքում ցուցաբերածս պատասխանատվության և աշխատասիրության շնորհիվ ստացել եմ աշխատանքային առաջարկ նույն հաստատությունում։ Սկզբում աշխատել եմ որպես խոհարարի օգնական, իսկ ներկայումս զբաղեցնում եմ խոհարարի պաշտոնը՝ մասնագիտանալով տաք ուտեստների պատրաստման ոլորտում։
Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին, ինչպես նաև Microsoft Word, PowerPoint և Excel ծրագրերին։
Իմ անձնային որակներն են՝ արագ ադապտացվելու կարողություն, ժամանակի արդյունավետ կառավարում, թիմային աշխատանքի հմտություններ, ստեղծագործ մոտեցում խնդիրների լուծմանը, պատասխանատվություն և ճշտապահություն։
Ապագայում նպատակ ունեմ շարունակել կատարելագործվել խոհարարական ոլորտում և ներդրում ունենալ ժամանակակից խոհանոցի զարգացման գործում։