Միջոցառումների համակարգող

Միջոցառումների համակարգող

#422

Announcement

Միջոցառումների կազմակերպիչ

«Դիջիֆուդ»Ընկերությունը փնտրում է նախաձեռնող և կազմակերպված միջոցառումների համակարգողի, ով կմիանա մեր ռեստորանի թիմին՝ ապահովելու հաճախորդների միջոցառումների պլանավորումն ու անթերի իրականացումը։

Մենք առաջարկում ենք՝

• Բարեկեցիկ և ոգեշնչող աշխատավայր
• Մրցունակ աշխատավարձ
• Մշտական զարգացում և թիմային աջակցություն
• Հնարավորություն համագործակցել լավագույն մասնագետների հետ և կազմակերպել բացառիկ միջոցառումներ

Պարտականություններ

• Միջոցառումների (տոնական երեկոներ, տարեդարձներ, բիզնես միջոցառումներ և այլն) պլանավորում և կազմակերպում՝ ըստ հաճախորդի պահանջների
• Կոմունիկացիա հաճախորդների հետ՝ պահանջների ճշգրտման, ժամանակացույցի և մանրամասների համաձայնեցման նպատակով
• Համագործակցություն խոհանոցի, սպասարկման և մարքեթինգի թիմերի հետ
• Միջոցառումների բյուջեի կառավարում և անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում
• Միջոցառումների ընթացքում ընթացքի վերահսկում՝ որակի ապահովման նպատակով
• Հետադարձ կապի ստացում հաճախորդից և որակի բարելավման առաջարկների ներկայացում

Պահանջներ.
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մենեջմենթ, հանրային կապեր կամ հարակից ոլորտում)
• Առնվազն 1 տարվա փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում (նախընտրելի է ռեստորանային ոլորտում)
• Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
• Արագ կողմնորոշվելու, ճնշման տակ աշխատելու և խնդիրներ լուծելու կարողություն
• Հայերենը՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի


Ռեզյումեները ուղարկել HR@Digifood.am էլ. հասցեին