Սիրանուշ Դալլաքյան
Խոհանոց
Կրթություն
Միջին մասնագիտական
Մասնագետի մակարդակ
Փորձնակ
Աշխատանքային փորձ
Անփորձ
Խոհարար
Տաք ուտեստներ, Սառը ուտեստներ, Գրիլի /Տապակած ուտեստներ, Աղանդեր /Հացաբուլկեղեն , Մսի մշակում, Ունիվերսալ
Ես Սիրանուշ Դալլաքյանն եմ, բնակվում եմ Երևանում։ Սովորում եմ Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջում, «Խոհարարական գործ» բաժնի 2-րդ կուրսում՝ խոհարարություն մասնագիտությամբ։
Մասնագիտական փորձ եմ ձեռք բերել աշխատելով Dvin Music Hall-ում և Profood ընկերությունում։ Այս միջավայրերում գործնականորեն կիրառել եմ խոհարարական հմտություններս՝ հատկապես տաք և սառը ուտեստների, աղանդերի, թոնրի ու մանղալի ուտեստների, ինչպես նաև մսի մշակման ոլորտներում։ Այս փորձը նպաստել է իմ ունիվերսալ հմտությունների ձևավորմանը խոհանոցում։
Տիրապետում եմ ռուսերեն լեզվին։
Իմ անձնական հմտություններն են՝
արագ ադապտացվելու կարողություն, ստեղծագործ մոտեցում խնդիրների լուծմանը, ինչպես նաև բարձր պատասխանատվություն և ճշտապահություն։
Միշտ ձգտում եմ կատարելագործել մասնագիտական ունակություններս ու զարգանալ ոլորտում՝ նպաստելով թե՛ իմ աճին, թե՛ աշխատավայրի արդյունավետությանը։