Արփինե Ալավերդյան

Менеджмент

Образование

Средне-специальное

Грейд

Стажёр

Опыт работы

Без опыта

Ես Արփինե Ալավերդյանն եմ՝ Երևանից։ Սովորում եմ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում՝ «Մենեջմենթ (կառավարում)» մասնագիտությամբ։ Ներկայումս ուսման երրորդ տարում եմ և ձգտում եմ խորացնել կառավարման ոլորտի իմ գիտելիքներն ու զարգացնել գործնական հմտություններս։ Թեպետ աշխատանքային փորձ դեռ չունեմ, կրթական գործընթացի ընթացքում ձեռք եմ բերել արժեքավոր հմտություններ, որոնք հիմք են հանդիսանում ապագա մասնագիտական գործունեության համար։ Հատկապես կարևորում եմ թիմում արդյունավետ աշխատելու կարողությունը, խնդիրների լուծմանը ստեղծագործ մոտեցումը և ժամանակի ճիշտ կառավարումը։ Տիրապետում եմ անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Տեխնիկական հմտություններից տիրապետում եմ Microsoft Word, Excel, PowerPoint, ինչպես նաև Canva հարթակին։ Այս ծրագրերը հաջողությամբ կիրառել եմ ուսումնական առաջադրանքներում և նախագծային աշխատանքներում։ Ինձ բնութագրող հատկանիշներն են՝ բարձր պատասխանատվություն, սթրեսակայունություն, ճշտապահություն, նախաձեռնողականություն և աշխատասիրություն։ Համոզված եմ, որ այս կարողությունները կօգնեն ինձ դառնալ վստահելի և արդյունավետ մասնագետ՝ կառավարման ոլորտում։

Контакты