Тип кухни

Европейская, Итальянская

Սորրիզո սրճարանը հիմնադրվել է 2012 թվականին` Երևանի սրտում, Հյուսիսային պողոտա 10/5 հասցեում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հիմնադիրները համտեսեցին իտալական ջելատո Իտալիայի տարբեր քաղաքներում և եկան այն մտքին, որ մեր քաղաքին պակասում է իսկական իտալական տեխնոլոգիայով պատրաաստվող ջելատո, որը եթե համադրել Հայաստանի արևահամ մրգերի հետ կստացվի աննկարագրելի համադրություն, որն անգամ հենց իրենց, Իտալացիներին կզարմացնի:

Սորրիզո իտալերենից թարգմանաբար նշանակում է Ժպիտ, և ի սկզբանե որդեգրել է սկզբունք հնարավոր ամեն ինչ անել ապահովելու հաճախորդների հարմարավետ, հաճելի մթնոլորտը:

Կարևորագույն սկզբունքներից է օգտագործել միմիայն բնական, բարձրորակ հումք՝ առանց որևէ քիմիական հավելումների կամ ներկանյութերի: Դրանով է պայամանվորված, որ Սորրիզոն համագործակցում է Իտալական ամենահայտնի որակյալ հումք արտադրող ըկերությունների հետ ինչպիսիք են՝ IRCA, Guiso, Roquette, Master Martini, Cesarin

Այժմ Երևանում գործում է 2 Սորրիզո սրճարան և 2 խանութ սրճարան Դալմա և Երևան մոլերում: Կարևորագույն սկզբունքներից է օգտագործել միմիայն բնական, բարձրորակ հումք՝ առանց որևէ քիմիական հավելումների կամ ներկանյութերի:

Контакты