
Աննա Բաշոյան
Սպասարկում և հյուրընկալություն

Կրթություն
Միջին մասնագիտական
Աշխատանքային փորձ
Մինչև 1 տարի
Մասնագետի մակարդակ
Օգնական, Փորձնակ
Ես՝ Աննա Բաշոյանն եմ, բնակվում եմ Արարատի մարզի Այնթապ գյուղում։ Սովորում եմ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-հունական պետական քոլեջի 4-րդ կուրսում՝ «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ։
Ունեմ պրակտիկա «Մակերես» անշարժ գույքի գործակալությունում, Շենգավիթի ՄՍԾ-ում և №129 մանկապարտեզում։ Մասնակցել եմ բազմաթիվ միջոցառումների, որոնցից են՝ կրթական և շինարարական expo-ներ, Holiday Inn Express հյուրանոցում անցկացված գերմանական առողջապահական ծրագրի ներկայացում, e-work պետական ծրագիր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, Armenia Auto Show, Feminno24, ինչպես նաև հոգեբանների expo՝ ԵՊՀ-ում։
Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին, աշխատում եմ Microsoft Word, Excel, PowerPoint, Zoom և Google Docs ծրագրերով։ Ինձ բնորոշ են թիմային աշխատանքի հմտությունները, պատասխանատվությունը, ճշտապահությունն ու ստեղծագործ մոտեցումը։ Փնտրում եմ նոր հնարավորություններ՝ մասնագիտորեն աճելու և հմտություններս կիրառելու համար։