Sushi Chef

Sushi Chef

#483

Announcement

Sushi Chef

Փնտրում եմ աշխատանք

Խոհանոց / Հրուշակարան

Job Description:
MUJIKAN SUSHI-ն նորաբաց ասիական խոհանոցի առաքման ծառայություն մատուցող բրենդ է, որի մենյուն միավորում է ասիական երկրների սիրված ու հայտնի խոհանոցների լավագոււյն ճաշատեսակները:
Մենք փնտրում ենք ավագ Սուշի շեֆի, որը միանալով մեր թիմին կդարձնի Մուջիկանը շուկայի առաջատարներից մեկը, կնպաստի խոհանոցի բարձրորակ սպասարկմանը և կաճի կազմակերպության հետ:

Job responsibilities
Կազմել նոր մենյու և դեգուստացիաներ՝ շուկա մտնելու համար
Հետևել խոհանոցի աշխատանքներին (համակարգել օգնականների աշխատանքը, հետևել մաքրությանը և սննդի որակին)
Մենեջեռի հետ համագործակցելով կազմել պատվերներ ճիշտ ժամկետներում
Հետևել պատվերների պատրաստման ժամանակային ճիշտ կառավարմանը, չուշացնել պատվերների պատրաստումը
Լինել պարտաճանաչ, կիսվել փորձով օգնականների հետ, պահել առողջ մթնոլորտ խոհանոցի աշխատակազմում
Պարբերաբար առաջարկել նոր ճաշատեսակներ՝ մենյուն թարմացնելու և նոր պրոդուկտներ ներգրավելու համար
Հետևել շուկայում մրցակիցների մենյուին, դրանց փոփոխություններին և սպառողի պահանջարկին:


Required qualifications
Փորձ ասիական խոհանոցում
Բաղադրությունների հաշվարկի և չափաբաժինների իմացություն
Մաքրություն և կոկիկություն
Աշխատանք ծովամթերքի հետ
Պարտաճանաչություն
Թիմային աշխատանք
Ժամանակի և ժամկետների ճիշտ կառավարում
Ստեղծագործ մտածողություն
Խոհանոցի ղեկավարման հմտություններ և փորձ
MUJIKAN-ի թիմը նախատեսում է պարբերաբար կազմակերպել վերապատրաստումներ իր աշխատակիցների համար, ինչը կնպաստի պրոֆեսիոնալիզմի և համապատասխան գիտելիքների աճին:

Աշխատավարձի, աշխատանքային պայմանների և թիմի մասին ամբողջ ինֆորմացիային ծանոթանալու և առաջարկ ստանալու համար բոլոր հետաքրքրված պրոֆեսիոնալները կարող են զանգահարել 033363699 հեռախոսահամարին: